«Էվերթոնը» բանակցություններ է վարում «Նապոլիի» հետ թիմի բրազիլացի կիսապաշտպան Մարկես Ալանի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին թվիթերյան իր էջում հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Էվերթոնը» մյուս շաբաթվա ընթացքում կփորձի փակել գործարքը։ Ավելի վաղ լրագրողը հաղորդել էր, որ անգլիական ակումբը կիսապաշտպանի համար 30 մլն եվրո յվճարի, իսկ Ալանին կառաջարկվի 6 մլն եվրո գումարած բոնուսներով պայմանագիր։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև ՊՍԺ-ն։
29-ամյա կիսապաշտպանը «Նապոլի» էր տեղափոխվել 2015-ի ամռանը։ Մինչ այդ նա պաշտպանել էր «Ուդինեզեի» ու բրազիլական «Վասկո դա Գամայի» գույները։ Տրանսֆերի արժեքը կազմել էր 11,5 մլն եվրո։ Խաղացողի պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվական։