նիդեռլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆի որդին գլխավորել է «Շենչժենը», տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
46-ամյա մասնագետն այդ պաշտոնում կփոխարինի Ռոբերտո Դոնադոնիին, ով վերջերս լքեց չինական ակումբը: Նա մի քանի օրից կժամանի Չինաստան և 14 օր կանցկացնի կարանտինում:
Կրոյֆ կրտսերի գլխավորած վերջին ակումբը Էկվադորի ազգային հավաքականն էր:
Հավելենք, որ Յորդի Կրոյֆը 2018–2019 մրցաշրջանում մարզում էր չինական մեկ այլ ակումբ՝ «Չունցինը»: