Միլանի «Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին կարծում է, որ ակումբը կարող է գնել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիին, տեղեկացնում է Goal,com-ը:
«Այժմ, ես պարզապես «Ինտերի» երկրպագու եմ և չեմ տիրապետում այնտեղի ներքին խոհանոցին:
Այդուհանդերձ, գիտեմ ՝ ակումբի ղեկավարները բավարար միջոցներ ունեն Մեսսիին գնելու համար»,- ասել է Մեսսիին:
Հիշեցնենք, որ այսօր Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» կհանդիպի «Բավարիայի» հետ: Խաղը կմեկնարկի 23:00-ին: