«Լիոնի» պաշտպան Մարսալը կիսվել է Չեմպիոնների լիգայում թիմի հնարավոր հաջողությունների վերաբերյալ իր կարծիքով:
«Հանդերձարանում բոլորը մտածում են եզրափակիչ դուրս գալու մասին: Եվ եթե մենք դուրս գանք եզրափակիչ, մենք հաղթելու մեծ հնարավորություն կունենանք: Մենք խաղում ենք չեզոք դաշտում և առանց հանդիսատեսի: Այս համատեքստում ֆավորիտները կարող են և չհաղթել: Սա, հավանաբար, մեր հնարավորությունն է:
Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Սիթիին», նրանք գնում են լավագույն ֆուտբոլիստներին, և նրանց մարզիչը աշխարհի լավագույն մարզիչների եռյակի մեջ է: Այս իմաստով մենք հավասար դիրքերում չենք: Այնուամենայնիվ, հաշվի առնելով մեր խաղը ՊՍԺ-ի և «Յուվենտուսի» դեմ, մենք գիտենք, որ մենք շանս ունենք», — մեջբերում է Մարսալին Le Progres-ը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլում «Լիոնը»» մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,25 գործակցով, ոչ ոքին՝ 6,75, իսկ «Լիոնի» հաղթանակը՝ 13,5։