Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։
ՀՖՖ Մրցավարական դպրոցի վերակազմակերպման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է դասընթացների անցկացման նոր ձևաչափ: Այսուհետ դասընթացներն անցկացվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում:
Նոր ձևաչափը ընդգրկում է ֆուտբոլ և ֆուտզալ խաղերի մրցավարական հիմունքները։
Մանրամասները՝ ՀՖՖ-ի պաշտոնական կայքում: