Հայտնի է «Լիվերպուլի»՝ ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը: Կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը ճանաչվել է «Լիվերպուլի» 2019/20 մրցաշրջանի լավագույն խաղացող: Այդ մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
30-ամյա կիսապաշտպանը քվեարկության ընթացքում շրջանցել հարձակվող Սադիո Մանեին և պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին:
Ավարտված մրցաշրջանում Հենդերսոնը «կարմիրների» կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 4 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում: