Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի գավաթակիր «Նոան» օգոստոսի 27-ին Ալմաթիում կմրցի «Կայրաթի» հետ: Հայկական թիմի կիսապաշտպան Դանու Սպատարուն հարցազրույց է տվել ղազախական Sports.kz կայքին:
«Կայրաթը» լավ մրցակից է, Ղազախստանի լավագույն ակումբներից մեկը: Մեզ սպասվում է հետաքրքիր խաղ: Թիմը Ղազախստանի ֆուտբոլի առաջատարներից մեկն է: Դժբախտաբար, ամբողջ աշխարհն այժմ պանդեմիայի պատճառով պետք է հարմարվի ներկայիս իրողություններին:
Չեմ կարծում, որ որևէ ճնշում կա մեզ վրա: Ընդհակառակը, եվրագավթներում մեկնարկը ակումբի պատմության մեջ մեր անունը գրելու ցանկություն է առաջացնում: Առաջիկա խաղը կլինի մեր առաջին հանդիպումը Եվրոպայի լիգայում, բոլորն անհամբերությամբ սպասում են այս խաղին:
«Կայրաթը» ուժեղ թիմ է, չեմ կարծում, որ նրանք այս ընթացքում (պանդեմիայով պայմանավորված ընդմիջում) անգործության էին մատնված: Կարծում եմ, որ այնտեղ աշխատում են մասնագետներ, ովքեր շատ պատասխանատու են իրենց աշխատանքի նկատմամբ: Կարծում եմ, որ մեր մրցակիցները լավ մարզավիճակում կլինեն` և ֆիզիկապես, և թե հոգեպես: Մեզ սպասում է ծանր խաղ:
Այս դիմակայությունում ֆավորիտը, անկասկած, «Կայրաթն» է. Առաջին հերթին, որովհետև այս թիմը եվրոպական մրցաշարերում խաղալու փորձ ունի, և երկրորդ՝ այն պատճառով, որ խաղը տեղի է ունենալու Ղազախստանում, ինչը վստահություն է տալիս»:
Հայաստանի առաջնության մակարդակի բարձրացման մասին:
«Բարեբախտաբար, Հայաստանի առաջնությունն այսօր վերելք է ապրում, և ես հույս ունեմ, որ ապագայում դա կտա իր արդյունքները: Եվ այն դարձել է ավելի լավը, թե ոչ` ցույց կտան եվրագավաթները:
Ցավալի է, որ զիջեցինք չեմպիոնությունը առաջնությունում: Բայց, ամեն դեպքում, կարծում եմ, որ մեր թիմը լավ մրցաշրջան անցկացրեց: Հուսով եմ՝ հաջորդը կլինի ավելի լավը:
Մեր թիմը կփորձի ցուցադրել որակյալ ֆուտբոլ և հնարավորինս լավ պատրաստվել արտագնա խաղին: Արդեն օգոստոսի 27-ին մենք կտեսնենք, թե ինչի ենք ընդունակ»,- մեջբերում է Սպատարուին sports.kz-ն: