«Յուվենտուսի» մարզչական շտաբը ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը: «Ատալանտայի» պաշտպան Ռոբին Գոսենսը հայտնվել է թուրինյան ակումբի դիտակետում։ Այդ մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սիրան:
«Ատալանտան» գերմանացի ֆուտբոլիստին գնահատում է 30-35 միլիոն եվրո: Գերմանական և անգլիական մի շարք ակումբներ ևս պատրաստ են մրցակցել «Յուվենտուսի» հետ՝ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար: Ձմռանը «Լացիոն» փորձել էր ձեռք բերել Գոսենսին, բայց «Ատալանտայի» ղեկավարությունը մերժել էր հռոմեացիների 25 միլիոն եվրոյի առաջարկը:
Նախորդ մրցաշրջանում Ռոբին Գոսենսը մասնակցել է 34 խաղի, խփել 9 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: