Այսօր՝ օգոստոսի 14-ին մեկնարկել է նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանը:
Մեկնարկային տուրում «Շիրակ-2»-ը Գյումրիում ընդունել է «Լեռնային Արցախին»: Գոլառատ խաղում հյուրերը 4-2 հաշվով հաղթանակ են տարել:
«Լեռնային Արցախի» կազմում դուբլ է ձևակերպել Արամ Կոստանդյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ուսման Ֆայեն և Նորիկ Մկրտչյանը, իսկ Գյումրիի թիմի կազմում գոլեր են հեղինակել Սերգեյ Մանուկյանը և Առլեն Ծատուրյանը:
Տուրի մյուս խաղում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվելիս մրցել է «Սևանի» հետ և 3 անպատասխան գնդակ ընդունել սեփական դարպասը:
«Սևանի» կազմում իր նորամուտը գոլով է նշանավորել Վիուլեն Այվազյանը, ևս մեկ գոլ հեղինակել է Հակոբ Լոռեցյանը, մեկ գնդակ էլ «Ուրարտուի» դարպասում հայտնվել է ինքնագոլի արդյունքում. պաշտպան Ռոբերտ Փիլոյանն է գրավել սեփական դարպասը:
Նշենք՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 1-ին տուրի շրջանակում վաղը՝ օգոստոսի 15-ին, ևս 2 հանդիպում տեղի կունենա: «Արարատ-Արմենիա-2»-ն Ավանի ակադեմիայի մարզադաշտում կընդունի «Վեստ Արմենիային», իսկ «Ալաշկերտ-2»-ն Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում կհյուրընկալի «Արարատ-2»-ին:
Տուրի վերջին հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին: Այդ օրն Առաջին խմբի նորեկ «Նորավանքը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում կմրցի ԲԿՄԱ-ի հետ: