«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնվել է քաթարյան «Ալ Արաբի» ակումբի դիտակետում: Այդ մասին հայտնում է BeIN Sports-ը:
33-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Հեյիմեր Հալգրիմսոնը, ով անձամբ է կապվել խաղացողի հետ:
Սուարեսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է հաջորդ ամռանը: Նա կատալոնացիների կազմում հանդես է գալիս 2014 թվականից: 282 խաղում Սուարեսը խփել է 197 գոլ: