ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ատալանտայի» դեմ խաղը (2-1):
«Նույնիսկ չեմ մտածել դուրս մնալու մասին: Ոչինչ չէր կարող խանգարել եզրափակչի մասին իմ մտքերին: Մեզ համար շատ դժվար էր: Հիմա մեզ մոտ լավ ժամանակներ են, մենք գերազանց թիմ ենք, մենք ընտանիք ենք: Անհնար էր նույնիսկ մտածել Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին»,-Նեյմարի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը:
ՊՍԺ-ն ՉԼ կիսաեզրափակչում կհանդիպի «Լայպցիգ»-«Աթլետիկո» զույգի հաղթողի հետ: