«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի պլանավորում հեռանալ թիմից: Այս մասին հաղորդում է AS-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ խորվաթ ֆուտբոլիստը հույս ունի երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2021 թվականին:
Ընդ որում, կիսապաշտպանը պատրաստ է գնալ աշխատավարձի նվազեցման, որպեսզի օգնի մադրիդցիներին հաղթահարել ճգնաժամը:
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի օգոստոսից:
Այս մրցաշրջանի 40 խաղերում նա դարձել է 5 գոլի ու 8 փոխանցման հեղինակ:
Սեպտեմբերին ֆուտբոլիստը կդառնա 35 տարեկան: