«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ցանկանում է, որ թիմի հարձակվող Ջեսի Լինգարդը մնա թիմում, հաղորդում է Sky Sports-ը:
Անգլիացի վինգերի պայմանագրի ժամկետը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը: ՄՅՈՒ-ն ունի հնարավորություն մեկ տարով երկարաձգելու նրա պայմանագիրը:
Սուլշերը ցանկանում է, որ Լինգարդը մնա «Օլդ Թրաֆորդում»՝ չնայած նրա՝ հեռանալու մասին շշուկներին:
Միևնույն ժամանակ, սակայն, նորվեգացի մարզիչը չի կարող երաշխավորել, որ Լինգարդը բավարար խաղաժամանակ կստանա մնալու դեպքում: