«Էյբարի» դարպասապահ Մարկո Դմիտրովիչը գրավել է «Ատլետիկոյի» ուշադրությունը: Այդ մասին հայտնում է Goal-ը։
Մադրիդյան ակումբը ցանկանում է ձեռք բերել նոր դարպասապահի․ թիմից կարող է հեռանալ դարպասապահ Անտոնիո Ադանը։
Դմիտրովիչի հրաժարագինը, ըստ պայմանագրի, կազմում է 20 միլիոն եվրո: Ֆինանսական կողմը կարող է խոչընդոտ հանդիսանալ խաղացողի՝ «Աթլետիկո» տեղափոխվելու համար: Մադրիդյան ակումբը 28-ամյա սերբին ավելի շատ դիտարկում է որպես Ադանի փոխարինող և երկրորդ դարպասապահի դերի թեկնածու՝ հույս ունենալով պահպանել Օբլակին կազմում։
Լա լիգայի 2019/20 մրցաշրջանում Դմիտրովիչը անցկացրել է 35 հանդիպում: Դարպասապահը խաղում է նաև Սերբիայի հավաքականի կազմում: