Ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդին տեղափոխվեց «Ինտեր Մայամի», հայտնում է ակումբի Twitter-ի էջը:
✍️ ‘ ✍️
Welcome to Inter Miami, @MATUIDIBlaise! pic.twitter.com/clBmlWUna1
— Inter Miami CF (@InterMiamiCF) August 13, 2020
Մաթյուիդիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխությանը անդրադարձել է նաև ակումբի սեփականատեր Դևիդ Բեքհեմը: Անգլիացին գրառում է կատարել Facebook-յան իր էջում:
«Բարի գալուստ, ընտանի՛ք, Բլե՛զ Մաթյուդի: Իմ բախտը բերել է, որ ես ժամանակին խաղացել եմ Բլեզի հետ Փարիզում ու տեսել եմ, թե ինչ ապշեցուցիչ խաղացող ու մարդ է նա: Այնպես որ, ես չեմ համբերում նրա գալուն, որպեսզի նա իր տաղանդը բերի մեր ակումբին:
Բլե՛զ, դու հրաշալի մարդ ես ու կգտնես քո տունը Մայամիում քո ու քո գեղեցիկ ընտանիքի համար»,-գրել է Բեքհեմը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բլեզ Մաթյուիդին հեռացավ «Յուվենթուսից»: