Օգոստոսի 12-ին «Ուրարտուն» սեփական մարզաբազայում երկկողմանի հանդիպում է անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ «Նարնջագույնների» և «Մանուշակագույնների» պայքարն ավարտվել «Նարնջագույնների» հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Միակ գնդակը հեղինակեց Ջոնել Դեսիրեն։
Այս խաղի ընթացքում Ալեքսանդր Գրիգորյանը խաղալու հնարավորություն է տվել նաև երկրորդ թիմի մի շարք ֆուտբոլիստների։
Հավելենք, որ օգոստոսի 14-ին մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան: 1-ին տուրում «Ուրարտուն» կհյուրընկալի Վանաձորի «Լոռիին»։ Այդ խաղը նշանակված է օգոստոսի 17-ին, ժամը 19:00-ին։