«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ կատակով իր խաղացողներին արգելել է շոկոլադե կրեմ ուտել։
«Ով խաղից առաջ երեք կտոր նուտելլայով հաց ուտի, կմնա պահեստայինների նստարանին»,- ասել է գերմանացի մասնագետը՝ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով մեկնարկային կազմի մասին հարցին։
Հետո բացատրել է, որ չգիտի, թե առաջին րոպեներից ով դաշտ դուրս կգա, բացառությամբ դարպասապահի (Պետեր Գուլաչի) ու ևս 5 դիրքի։
«ՌԲ Լայպցիգ»-«Ատլետիկո» խաղը կկայանա օգոստոսի 13-ին Լիսաբոնում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։