Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչում «Ատալանտան» ուժերն էր չափում ՊՍԺ-ի հետ։
Խաղավերջում փարիզյան ակումբի ֆուտբոլիստները կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու հաղթել 2-1 հաշվով։
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խաղից հետո խոսել է թիմի առաջատարներ Կիլիան Մբապեի և Նեյմարի մասին, որոնք երեկվա խաղում մեկական գոլային փոխանցում կատարեցին։
«Նեյմարն ու Կիլիանը աշխրահի լավագույն ֆուտբոլիստների շրջանում են։
Նրանք երկուսն էլ մնալու են թիմում, նրանք երբեք չեն լքելու ՊՍԺ-ն»,-Խելաիֆիի խոսքն է մեջբերում RMC-ն։