«Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն մտադիր է ուժեղացնել թիմի կազմը «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալով: Այս մասին գրում են չիլիական ԶԼՄ-ները:
33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է 2021-ի ամռանը: Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Ինտերը»: Հիշեցնենք, որ Վիդալը «ծեր սինյորայի» կազմում հանդես է եկել 2011-2014 թվականներին: