«Յուվենտուսը» շարունակում է հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներ փնտրել:
Չնայած Արկադիուշ Միլիկի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ հաղորդագրության՝ «Նապոլիի» հետ բանակցություններն այդպես էլ չեն սկսվել: Ենթադրվում էր, որ գործարքում կներառվի Ֆեդերիկո Բերնարդեսկին, բայց նա չի պատրաստվում հեռանալ «Յուվենտուսից»:
«Բյանկոներիները» շարունակում են հետաքրքրություն պահպանել «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի նկատմամբ: Միևնույն ժամանակ ակումբը դիտարկում է նաև «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատային վերադարձնելու տարբերակը: Իսպանացու նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նաև ներկայիս ֆինանսական իրավիճակով:
Մոտ ժամանակներս հանդիպում է սպասվում «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի ու մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի միջև, որի ընթացքում կքննարկվեն թեկնածուները:
Մորատան «Յուվենտուսում» հանդես է եկել 2014-2016 թվականներին: