«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն շնորհակալություն է հայտնել ակումբի բժշկական անձնակազմին իրեն ոտքի կանգնեցնելու համար մինչև «Ատալանտայի» դեմ խաղը (2-1):
«Մի՛ պատմեք ինձ ցավի մասին: Մեծ շնորհակալություն բժշկական անձնակազմին նրա համար, որ կանգնեցրին ինձ ոտքի: Ոչ ոք չէր հավատում բացի մեզնից:
Շնորհավորում եմ ամբողջ թիմին: Մենք այստեղ ենք հենց դրա համար: Կհանդիպենք կիսաեզրափակիչում»,-գրել է Մբապեն Twitter-ում:
21-ամյա ֆրանսիացին «Սենտ Էտյենի» դեմ Ֆրանսիայի գավաթի եզրափակիչում (1-0) կոճի վնասվածք էր ստացել: