«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Բավարիայի» հետ խաղից առաջ կիսել է իր կարծիքը հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու վերաբերյալ:
«Նա հիանալի ֆուտբոլիստ է, բայց ես կարծում եմ, որ նա հեռու է Լեո Մեսսիի խաղամակարդակից: Կարծում եմ, որ դա հասկանալի է: Այո, նա իսկապես նա լավ մրցաշրջան է անցկացնում, թիմակիցները նրան շատ են օգնում:
Նա լավն է, բայց Լեոն նույնպես այդպիսին է: Մենք դա տեսանք «Նապոլիի» դեմ խաղում: Լավ է, որ այս խաղացողները խաղում են, և մենք կարող ենք վայելել նրանց խաղը», — մեջբերում է Սետյենին Marca-ն:
«Բարսելոնան» և «Բավարիան» խաղալու են վաղը՝ օգոստոսի 14-ին: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23: 00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 3,65 գործակցով, ոչ ոքին՝ 4,05, իսկ «Բավարիայի» հաղթանակը՝ 2։