Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Սևիլյան» հանդիպել էր «Վուլվերհեմփթոնին»(1-0): Լա լիգան ներկայացնող ակումբը սահմանված ժամանակից ուշ է խաղադաշտ դուրս եկել, որի հետևանքով ՈւԵՖԱ-ն 10.000 եվրոյով տուգանել է «Սևիլյային»:
Թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին նույնպես զգուշացվել է, քանի որ հենց նրա պատճառով էր «Սևիլյան» ուշ դուրս եկել խաղադաշտ:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում «Սևիլյան» կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդին»: