Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ ՝ «Շախտյոր»-«Ինտեր» հանդիպման մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Վստահ եմ ՝ «Շախտյորը» կարող է հաղթել միլանյան ակումբին: Դոնեցկյան ակումբը կազմակերպված պաշտպանություն ունի և կարող է դիմակայել «Ինտերի» աստղերի գրոհներին:
Բացի այդ, կարծում եմ ՝ «Շախտյորը» դուրս կգա եզրափակիչ և կհաղթի Եվրոպա լիգան»,- ասել է Լուչեսկուն:
Հիշեցնենք, որ այս կիսաեզրափակիչ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 17-ին ՝ 23:00-ին:
Հավելենք, որ ռումինացի մասնագետն այժմ մարզում է Կիևի «Դինամոն»: