«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Արդա Թուրանը beIN Sports Turkey-ի եթերում համեմատել է կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիին ու «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Մեսսին խաղի ցանկացած պահի մասնակցում է: Նա խաղադաշտում ամեն ինչ կարող է անել: Նրա խաղն ուղղակի այլ մակարդակի վրա է: Ռոնալդուի մասին ոչ մի վատ բան չեմ կարող ասել, բայց նա ուղղակի գոլահար է, չնայած յուրահատուկ է:
Ինձ հետ չեն համաձայնի միայն նրա մտերիմները, թիմակիցները գովում են նրան կոռեկտության համար: Կրիշտիանուն իմ ընկերն է, բայց կարծում եմ, որ Մեսսին ավելի լավն է: