«Բարսելոնան» թիմի գլխավոր մարզչի պաշտոնին է հրավիրել Արսեն Վենգերին:
Le10Sport-ի տեղեկացմամբ՝ կողմերը համագործակցության բանակցություններ են վարել, բայց արդյունքում ֆրանսիացին մերժել է առաջարկը:
Հիմա «Բարսան» գլխավորում է Էնրիկե Սետյենը:
Վենգերի վերջին ակումբը եղել է «Արսենալը», որտեղից նա հեռացել է 2018-ի մայիսին 22 տարվա աշխատանքից հետո:
70-ամյա մասնագետը ՖԻՖԱ-ի գլոբալ զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում: