Այս օրերին ընթանում են Magnus Carlsen Chess Tour առցանց շախմատային մրցաշարի եզրափակիչ հատվածի կիսաեզրափակիչ հանդիպումները:
Հիկարու Նակամուրան ընդհանուր 3-0 հաշվով հաղթելով ռուս Դանիիլ Դուբովին, դուրս եկավ եզրափակիչ ու սպասում է իր մրցակցին:
Նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթեց երկրորդ անընդմեջ դիմակայությունում, և այժմ 2-1 հաշվով հաղթում է չինացի Դին Լիրենին: Չինացին առաջին դիմակայությունում հաղթել էր:
Վաղը կկայանա Լիրենի ու Կարլսենի միջև 4-րդ դիմակայությունը: