«Բավարիայի» խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ներկայիս մարզավիճակի մասին։
«Վերջերս Ջաննի Ինֆանտինոյի հետ խոսում էի այն մասին, թե արդյոք այս մրցաշրջանում կկարողանա՞ն հանձնել անհատական մրցանակները։ ՖԻՖԱ-ում դիտարկում են «Ոսկե գնդակի» հանձնման տարբերակը։ Ուզում եմ, որ այն Ռոբերտ Լևանդովսկին ստանա։ Նա իր կարիերայի գագաթնակետին է․ մենք դա ամեն խաղի ենք տեսնում»,- Ռումենիգեի խոսքերն է փոխանցում Bild-ը։
Ավելի վաղ Լևանդովսկին հայտնվել էր ՉԼ լավագույն ռմբարկուների 4-րդ տեղում։ Լեհ հարձակվողը եվրագավաթներում հանդես գալու ողջ ընթացքում խփել է 66 գնդակ։ Առաջին տեղում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է 131 գոլով։ Նրան հետևում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 115 գոլով։ Երրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» ու «Շալկեի» նախկին խաղացող Ռաուլն է 71 գոլով։