«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Նարեկ Պետրոսյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի կայքը։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել 24-ամյա պաշտպանին՝ ունեցած ելույթների, դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:
Հավելենք, որ Նարեկ Պետրոսյանը «Ուրարտուի» սան է: Թիմի հետ 2015/16 մրցաշրջանում դարձել է Հայաստանի գավաթակիր: «Ուրարտուի» կազմում նա բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 93 հանդիպման: