«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին խոսել է Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք խաղի սպասելիքներից։
«Կարծում եմ՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում արժանի էինք հաղթանակի։ Համբերատար սպասում էինք հարմար պահին ու օգտագործեցինք այն։ Մյուս խաղում կմրցենք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ․ այն աշխարհի ամենամեծ թիմն է, բայց մենք պատրաստ կլինենք։
Կենտրոնացած ենք պատմության լավագույն թիմերից մեկի դեմ խաղի վրա, որը գերազանց մարզավիճակում է։ Հնարավոր ամեն ինչ կանենք՝ ինչպես միշտ։ Նրանց դեմ խաղալը շատ դժվար կլինի, բայց մենք հաղթանակի մասին մտքերով դաշտ դուրս կգանք»,- մարզչի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։
ՄՅՈՒ-ն քառորդ եզրափակչում հաղթահարել է «Կոպենհագենի» արգելքը (1-0):