Եվրոպա լիգայում հայտնի են 1/2 եզրափակչի բոլոր մասնակիցները: Տիտղոսի համար պայքարը շարունակում են «Սևիլիան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերը» և «Շախտյորը»:
Օգոստոսի 16-ին կիսաեզրափակիչ առաջին խաղում միմյանց հետ կմրցեն «Սևիլիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Հանդիպումը կկայանա գերմանական Քյոլն քաղաքի «Ռայն Էներջի» մարզադաշտում:
Իսկ օգոստոսի 17-ին եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն «Ինտերն» ու «Շախտյորը»: Հանդիպումը կկայանա գերմանական Դյուսելդորֆ քաղաքի «Էսպրիտ-Արենա» մարզադաշտում:
Նշենք՝ այս 4 թիմեր էլ նախկինում դարձել են Եվրոպա լիգայի հաղթող: «Սևիլիան» 5 անգամ է հաղթել այս մրցաշարում, ինչը ռեկորդ է: «Ինտերը» ԵԼ-ի եռակի հաղթող է, իսկ ՄՅՈՒ-ն և «Շախտյորը» մեկական անգամ են արժանացել Եվրոպա լիգայի հաղթողի կոչմանը: