Գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն մերժել է «Ինտեր Մայամիի» առաջարկը, տեղեկացնում է Bild-ը:
Հաղորդվում է, որ Դևիդ Բեքհեմի ակումբը շքեղ պայմանագիր է առաջարկել գերմանացուն, բայց Գյոտցեն չի ցանկացել տեղափոխվել MLS:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 1-ին հեռացել է «Բորուսիայից» ու ազատ գործակալի կարգավիճակ ձեռք բերել:
Հավելենք, որ Գյոտցեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մոնակոն»: