Պերուացի հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆանը, ով վերջերս լքեց «Լոկոմոտիվը», կարող է շարունակել կարիերան MLS-ում: Այս մասին հաղորդում է americatv-ն:
Աղբյուրի համաձայն, 35-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են իրենց կազմում տեսնել «Ինտեր Մայամին» և «Նյու Յորք Սիթին»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտեր Մայամին» մոտ է «Յուվենտուսի» կիսապաշտպան Բլեզ Մատուիդիի հետ պայմանագիր կնքելուն: