«Վալենսիան» հայտարարել է թիմի կազմում կորոնավիրուսի երկու դրական թեստերի մասին:
Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու վարակված անձիք էլ այժմ տանը մեկուսացված են՝ Լա Լիգայի բժշկական արձանագրությունների համաձայն:
«Այս ճգնաժամի հենց սկզբից մեր ակումբը մեծ ուշադրություն է դարձրել վիրուսի տարածմանը հակազդելու միջոցառումներին: «Վալենսիան» կշարունակի խստորեն պահպանել անվտանգության կանոնները` ապահովելով թիմի հիմնական կազմի խաղացողների և ակումբի աշխատակիցների առողջությունը», — ասվում է Վալենսիայի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ակումբի՝ COVID-19-ով վարակված ներկայացուցիչների անունները չեն բացահայտվել: