«Արսենալում» վարձակալական հիմունքներով հանդես եկող «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կվերադառնա «արքայական» ակումբ։
Marca-ի փոխանցմամբ՝ Սեբալյոսը նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում կլինի Զինեդին Զիդանի ենթակայության տակ։ 24-ամյա իսպանացին մարզումների ընթացքում պետք է փորձի տպավորել ֆրանսիացի մասնագետին։
Մինչմրցաշրջանային պատրաստության ընթացքում լավ դրսևորելու դեպքում Սեբալյոսը կմնա «Ռեալում», հակառակ դեպքում Զիդանի կոչով՝ նա հնարավոր է հանվի տրանսֆերի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ռեալի» պլանները կապված Սեբալյոսի հետ փոխվել են, ու նա կարող է վերադառնալ Մադրիդ։