«Բավարիայի» գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է թիմի կիսապաշտպան Խավի Մարտինեսի ապագայի մասին։
«Մենք գիտենք, որ նա ուզում է լքել ակումբը, եթե լինի շահեկան առաջարկ։ Մենք չենք պատրաստվում խոչընդոտել դրան, քանի որ նա միշտ լավ ու հուսալի խաղացող է եղել և իհարկե, լուրջ մարդ։
Մենք միշտ փորձելու ենք գտնել որոշումներ, որոնք հարմարավետ են նաև խաղացողի համար»,-ասել է Ռումենիգեն, ում խոսքն է մեջբերում Abendzeitung-ը։
Խավի Մարտինեսի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը։