«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, որը վարձակալությամբ խաղում է «Արսենալում», կարող է վերադառնալ «արքայական» ակումբ։
Իսպանական AS պարբերականը գրում է, որ «Ռեալը» փոխել է պլանները կապված 24-ամյա ֆուտբոլիստի հետ և ցանկանում է, որ նա վերադառնա Մադրիդ։
Օրեր առաջ առավել հավանական էր թվում տարբերակը, որ Սեբալյոսը ևս մեկ մրցաշրջանով վարձակալությամբ կխաղա «Արսենալում», սակայն պլանները փոխվել են։
Այսօր հայտնի դարձավ, որ թիմ է վերադառնում նաև Մարտին Էդեգորը, որը վարձակալությամբ խաղում էր «Ռեալ Սոսիեդադում»։