Քուինսի Պրոմեսի ծառայությունները հետաքրքրում են «Արսենալին», տեղեկացնում է The Sun-ը:
Լոնդոնյան ակումբը տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել 28 մլն ֆունտ. տեղափոխությանը դեմ չէ նաև Պրոմեսը:
Պրոմեսը «Այաքս» է տեղափոխվել 2019 թ-ին՝ 15.7 մլն ֆունտի դիմաց: Նիդերլանդների ավարտված առաջնությունում Պրոմեսն անցկացրած 28 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ: Հոլանդացու գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2024 թ.: