Մեկնարկել է ՌՊԼ-ն: Առաջին տուրի շրջանակում գործող չեմպիոն «Զենիթը» հյուրընկալվել է Վոլգոգրադի «Ռոտորին»:
Առաջին խաղակեսից հետո «Զենիթը» հաղթում է 1-0 հաշվով: 22-րդ րոպեին հաշիվը բացել է Արտյոմ Ձյուբան: Ի դեպ, 3-րդ մրցաշրջանն անընդմեջ, առաջին տուրում Ձյուբան գոլ է խփում առաջնության նորեկի դարպասը: 2018-ին գրավել է «Ենիսեյի» դարպասը, իսկ 2019-ին՝ «Տամբովի»:
«Ռոտորի» նորեկ Արմեն Մանուչարյանը նստած է պահեստայինների նստարանին: