«Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է թիմի վինգեր Ջեյդոն Սանչոյի մասին։
Անգլիացի վինգերի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն գերմանական ակումբի սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկի խոսքով՝ Սանչոն մնում է։
«Ջեյդոն ֆանտաստիկ խաղացող է, այնպես որ ես ուրախ եմ, որ նա մնում է։ Ես համոզված եմ, որ նա ինձ մի քանի գոլ խփելու հնարավորություն կտա, բայց ես նույնպես կանեմ դա նրա համար»,-Հոլանդի խոսքն է մեջբերում Goal-ը։
Հավելենք, որ «Բորուսիան» սկսել է մարզումները և նախապատրաստվում է 2020/21 թվականների մրցաշրջանին։