Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում Միլանի «Ինտերը» հանդիպեց «Բայերին» (2-1):
Հանդիպման հաշիվը բացեցին միլանյան ակումբի ֆուտբոլիստները: 15-րդ րոպեին գնդակը խփեց Նիկոլո Բարելան:
20-րդ րոպեին «Ինտերի» երկրորդ գոլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն, ով տուգանային հրապարակից կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Ընդամենը երեք րոպե անց, «Բայերի» ֆուտբոլիստները կրճատեցին հաշվի տարբերությունը: Գոլը հեղինակեց Կայ Հավերցը:
«Բայերի» ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան զարգացնել իրենց հաջողությունը և կիսաեզրափակչի ուղեգիրը զիջեցին Անտոնիո Կոնտեի թիմին:
Նշենք, որ հանդիպման 90-րդ րոպեին նշանակվեց տասնմեկ մետրանոց հարված նշանակեց հյուրերի դարպասին, սակայն, դրվագի կրկնապատկերը դիտելուց հետո, չեղարկեց իր որոշումը: Նման մի դրվագ էլ եղել էր առաջին խաղակեսի 26-րդ րոպեին, երբ գերմանական թիմի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը չեղարկվեց:
Իտալական ակումբի մրցակիցը կորոշվի ՝ «Շախտյոր»-«Բազել» խաղում: