Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «Շիրակ» ՖԱ արդեն նախկին նախագահ Արման Սահակյանը հայտնել է, որ Հայաստանի հավաքականի նորեկ Սոլոմոն Իմե Ուդոն կխաղա Ղազախստանում:
Սահակյանի խոսքով, կայանալիք տրանսֆերում մեծ ավանդ ունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Armsport-ի տեղեկություններով, Ուդոն կխաղա «Աստանայի» կազմում և կդառնա Տիգրան Բարսեղյանի թիմակիցը: