«Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստներից 2-ի մոտ կորոնավիրուսի պատասխանը կասկածելի է եղել, ինչից հետո նրանցից մեկի մոտ վարակը հաստատվել է:
«Ինչ վերաբերվում է կորոնավիրուսին, այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Մեր 2 ֆուտբոլիստի մոտ կասկածելի արդյունք էր արձանագրվել, ինչի մասին մենք միանգամից հայտնել ենք ՌՊԼ-ին:
Խաղացողներից մեկի մոտ կրկնակի թեստի պատասխանը բացասական եղավ, մյուսի մոտ՝ դրական: Այդ իսկ պատճառով այդ 2 ֆուտբոլիստներն էլ գտնվում են ինքնամեկուսացման մեջ»,-Սեմակի խոսքն է մեջբերում Вести-ն: