Օգոստոսի 9-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային», որպես մրցակից, բաժին հասավ Կիպրոսի չեմպիոն «Օմոնիան»:
«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Կիպրոսի «Օմոնիային» հաղթելու դեպքում կմրցի «Լեգիա» (Լեհաստան) -«Դրիտա» (Կոսովո)/«Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթողի հետ: