Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Չերդան Շաքիրին կարող է հայտնվել «Գալաթասարայում», տեղեկացնում է Daily Mail-ը:
28-ամյա կիսապաշտպանը ցանկանում է լքել Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը:
Նշվում է, որ «Գալաթասարայը» մտադիր է վարձակալել շվեյցարացուն ՝ հետագայում գնելու իրավունքով:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի այս առաջնությունում Շաքիրին անցկացրել է 7 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ:
Հավելենք ՝ 28-ամյա ֆուտբոլիստի գործակալը հայտնել էր, որ «Նյուքասլը» նույնպես հետաքրքրված է իր հաճախորդի ծառայություններով: