«Յուվենտուսի» նախկին պաշտպան Անդրեա Բարցալին կարող է դառնալ թուրինյան ակումբի Մ23 թիմի գլխավոր մարզիչը, հայտնում է լրագրող Նիկոլո Սիրան:
Անցած մրցաշրջանում 39-ամյա իտալացին «ծեր սինյորայի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիի շտաբի կազմում էր՝ զբաղեցնելով պաշտպանների մարզչի պաշտոնը:
Քննարկվում է նաև «Յուվեի» մեկ այլ նախկին պաշտպան`Ֆաբիո Գրոսոյի թեկնածությունը, ով 2014-ից 2017 թվականը գլխավորում էր ակումբի Մ20 թիմը:
Նշենք, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Անդրեա Պիրլոն, ով վերջերս էր նշանակվել իտալական ակումբի Մ23 թիմի գլխավոր մարզիչ: