«Ռեալը» տրանսֆերային մեգա-առաջարկ է նախապատրաստում «Յուվենթուսի» համար։
Sport Mediaset-ը տեղեկացնում է, որ «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «ծեր սինյորայի» առաջատարներից Պաուլո Դիբալայի տրանսֆերը։ «Արքայական» ակումբը մտադիր է գումարից զատ թուրինյան ակումբին առաջարկել կամ Տոնի Կրոսի կամ էլ Իսկոյի ծառայությունները։
Հավելենք, որ նման բանակցությունների դեպքում առավել հավանական է Իսկոյի տարբերակը, քանի որ իսպանացի կիսապաշտպանով լրջորեն հետաքրքրված է «Յուվենթուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենթուսը» մտադիր է երկարաձգել Դիբալայի պայմանագիրը ու նրան դարձնել թիմի ավագն ու դեմքը։