Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն կարիերան կշարունակի «Վիլյառեալում»։
«Ռեալը» և «Վիլյառեալը» համաձայնության են հասել ճապոնացի կիսապաշտպանի վարձակալության հարցում։
19-ամյա ճապոնացին այս մրցաշրջանը կանցկացնի «Վիլյառեալում»:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Կուբոն վարձակալությամբ խաղում էր «Մալյորկայում»։