Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն գնահատել է իր թիմի հնարավորությունները ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում.
«Նման բարդ իրավիճակում, ՉԼ-ի 2 եզրափակիչներում պարտվելուց հետո «Ատլետիկոն» արժանի է հաղթանակի: Առաջին եզրափակչում գոլ բաց թողեց ամենավերջում, իսկ երկրորդում պարտվեց 11 մետրանոց հարվածաշարում»,-ասել է Կարասկոն:
Հարցին, թե արդյո՞ք կմոտենա գնդակին Կարասկոն այս տարի, եթե գործը հասնի 11 մետրանոց հարվածաշարին, բելգիացին պատասխանել է.
«Ես կախարդական փայտիկ չունեմ, որ փորձեմ գուշակել, թե կլինի՞ արդյոք հարվածաշար: Առաջին հերթին պետք է կենտրոնանալ առաջիկա խաղերի վրա: Մենք գնում ենք խաղից խաղ: Տեսնենք, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ»,-ասել է բելգիացին: