«Միլանի» պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը մոտ է «Տորինո» տեղափոխվելուն, հաղորդում է Calcio Italia-ն:
Նշվում է, որ թուրինյան ակումբը շվեյցարացու համար պատրաստ է 3 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ 27-ամյա պաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել նաև ռուսական «Լոկոմոտիվը»:
Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում Ռոդրիգեսը մասնակցել է 5 հանդիպման: